Դերասան, երգիչ Գևորգ Մկրտչյանը Asekose.am-ի CV հաղորդման հյուրն էր:
Նա խոսել է իր նոր տեսահոլովակի հերոսուհու մասին: Գևորգը խոստովանել է, որ երկար ժամանակ Քրիստինային տեսնում էր համացանցում: Ըստ երգչի՝ որոշում էր կայացրել, որ հենց նա պետք է լինի իր նոր տեսահոլովակի հերոսուհին:
Երկար ժամանակ Գևորգը փորձում էր Քրիստինային համոզել, որ ընդունի իր առաջարկը:
«Պայքարում էր, որ Քրիստինան ընդունի առաջարկը: Իմացա, թե որտեղ է ապրում, մի քանի ամիս հետաքրքրվեցի նրա ամեն ինչով՝ որտեղ է ապրել, որտեղ է սովորում. հայավարի հետաքրքրվում էի: Հետո փորձեցի համոզել, անցան շաբաթներ և պատասխան ստացա, որ կախված է առաջարկից: Հանդիպեցինք և քննարկեցինք, ամեն ինչ ճիշտ ներկայացրի, համաձայնեց: Այլ տեսահոլովակ պետք է նկարահանեի, սակայն դա մի կողմ դրեցի: Ես վախենում եմ մեր հարաբերությունների մասին հայտարարություններ անել, վախենում եմ արձագանքներից:Ավելի լավ է ես ոչինչ չասեմ: Միգուցե սիրահարված եմ, չեմ ուզում հստակ ասել: Իրինայի հետ բաժանումից հետո մեկ տարի վատ մեկնաբանությունների էի ջնջում»:
Իսկ հաղորդավարի ճշտող հարցին՝ արդյո՞ք իրենց կապում են ոչ մասնագիտական հարաբերությունները, նա ասաց.
«Բաներ կան, որ ակնհայտ են, թող ամեն մարդ իր ձևով հասկանա»:
Ի դեպ, հաղորդավարը այդ պատասխանից հետո ասաց, որ ինքը հասկացավ, որ նրանք սիրավեպ ունեն, ինչից հետո Գևորգը ծիծաղեց: