Դերասան Զիրոյանը վերջերս Look & Face հաղորդման հյուրն էր:
Ըստ հաղորդման կանոնների՝ վերջում հյուրին առաջարկում են կարծիք հայտնել այս կամ այն հանրային դեմքի ոճի վերաբերյալ առանց իմանալու, թե ում մասին է խոսքը:
Զիրոյանին ներկայացրել էին դերասանուհի, երգչուհի Դիանա Մխիթարյանի լուսանկարը:
Նրա ոճի վերաբերյալ Զիրոյանն ասել է հետեւյալը.
«Շատ լավն ա, ընտիր, ասեմ ավելին՝ հաճելի կլիներ, որ նմանատիպ հագուստով մեկը քայլեր իմ կողքին»:
Հավելենք, որ նույն հաղորդման շրջանակներում Զիրոյանը քննադատել էր Անահիտ Սիմոնյանի ոճը:
«Շատ օկեյա, մայկա, տաբատը՝ ջինսե, սումչկեն հեռախոսի համար, որը չի օգտագործում, դրա համար էլ հեռախոսը պահում է ձեռքում, զարդեր, երկար մազ: Իմ համար օկեյա, որ սենց մարդ տենամ, բայց օկեյ չի, որ իմ կողքը տենամ»,-նշել էր նա:
Հավելենք, որ հաղորդման վերջում Զիրոյանը խոստովանել էր, որ շատերին էր ճանաչել, սակայն չի հստակեցրել, թե ում: