Starnews-ի աչքից չի վրիպել, որ ամուսնալուծված Անի Ամիրյանը վարձով բնակարան է փնտրում: Նա այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան էջում:
«2 ամսով վարձով բնակարան է անհրաժեշտ … տարբերակներ կան՞ եթե կան գրեք անձնական :)))
Ես հավատում եմ, որ կգտնենք …. »,- գրել է Անին:

Հավելենք, որ Անին միայն վերջերս է հաստատել, որ ինքը և Ստեփան Ղամբարյանն ամուսնալուծվել են:
Հիշեցնենք, որ Starnews-ը դեռ ամիսներ առաջ տեղեկացրել էր, որ ըստ մեր ունեցած հավաստի աղբյուրների՝ դերասան Ստեփան Ղամբարյանը և նախկինում երգչուհի Անի Ամիրյանն ամուսնալուծվել են:

Մենք նաև տեղեկացրել էինք, որ նախկինում էլ նրանք ունեին խնդիրներ, սակայն կարողացել էին հաղթահարել:
Անին այդ մասին խոսել էր Armlady կայքի հետ զրույցում:
«Դա վաղուց արդեն գաղտնիք չէ։ Բայց ավելին չեմ ցանկանում ասել և չեմ ուզում խոսել պատճառների մասին»։
Անին նաև հավելել էր, որ բաժանվել են քաղաքակիրթ մարդկանց պես և հիմա նախկին ամուսնու հետ ընկերներ են։
Ստեփանն այս առիթով մեկբանությունների չի տալիս: