Լավ էլի Ալեքսանդր, ցույց ես տալիս, թե որքան շատ փող ունես, իսկ գիտե՞ս, որ մեր երկրում շատերը նույնիսկ 1000 դրամ չունեն (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 12, 2022

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը գրեթե ամեն օր որդու հետ ժամանակ է անցկացնում: Չնայած ամուսնալուծությանը՝ նա լիարժեք մասնակցում է որդու դաստիարակությանը:

Ալեքսանդր որդու վերաբերյալ նաև նշել էր, որ չնայած նախկին կինը՝ Լիլիթ Բասյանը, նոր սիրելի ունի, սակայն որդու կյանքում ինքը շարունակելու է մնալ միակ տղամարդը:

Նորություն չենք ասի, որ  Ալեքսանդրը նաև սիրում է ցուցադրել, թե որքան շքեղ կյանքով է ապրում: Ի դեպ, եթե գնա որևէ թանկարժեք ռեստորան և ինստագրամյան սթորի չանի, տվյալ օրը ստացված չի լինի:

Այս անգամ էլ Ալեքսանդրը սթորիներ է հրապարակել, որում ներկայացրել է, թե որքան շատ գումար ունի, իսկ դա արել է որդու միջոցով՝ իբրև թե ցույց տալով, թե ինչպես է վերջինս կարողանում հաշվել:

Ամոթ է, Ալեքսանդր, փողերդ ցույց ես տալիս մի երկրում, որտեղ մարդիկ 68 հազար դրամ են ստանում իրենց տքնաջան աշխատանքի համար, ի վերջո, հենց այս պահին Հայաստանում ապրում են մարդիկ, ովքեր պատերազմից հետո կորցրել են ամեն ինչ:

Հասկանում ենք, որ գլամուրային ես ցանկանում երևալ, սակայն մի պահ նայիր և տես, թե որքան ոչ գլամուրային ներկա ունենք:

 

Մեկնաբանություն

Որոնում