Հրաչ Մուրադյանի առողջական խնդիրների, Վիկտորյա Սահակյանի՝ հիվանդանոցում հայտնվելու, Սիրուշոյի և Սիլվա Հակոբյանի հղիության մանրամասների, Արմուշի՝ 3-րդ անգամ հայր դառնալու մասին. շաբաթվա աստղային ամփոփումը (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 12, 2022

Այս շաբաթ Հրաչ Մուրադյանը կրկին հիվանդանոցում էր հայտնվել: Նա ինստագրամյան սթորի է հրապարակել:

Հրաչը չի մեկնաբանել, թե ինչ է կատարվում իր հետ:

Starnews-ն ավելի վաղը հայտնել էր Հրաչի առողջական խնդիրների մասին:

Նա ինստագրամյան էջում սթորիներ էր հրապարակել, որոնցից կարելի է ենթադրել, որ հայտնվել է հիվանդանոցում:

Լուսանկարներին մեկին կից նա գրել էր.  «Ծերանալու ճանապարհին»:

Իսկ մյուս լուսանկարին կից ավելացրել էր հետևյալ մեկնաբանությունը.

«35-ից հետո սկսում են առողջական խնդիրները»:

Հիվանդանոցում էր հայտվել նաև Վիկտորյա Սահակյանը:

Դերասանուհին վիրահատել է քիթը: Նա տեսանյութ է հրապարակել:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Victoria Sahakyan (@victoreeah)

Տեսանյութին կից նա միայն գրել է. «տա-դաաաաամ»:

Հայկական շոու բիզնեսում իսկական բեյբի բում է: Հայ հայտնիները հայտնում են, որ իրենց ընտանիքներում այս տարի համալրում է սպասվում:

Երգչուհի Սիլվա Հակոբյանը երկրորդ անգամ կմայրանա։ Այս մասին երգչուհին հայտնել է սոցցանցերի իր էջերում՝ հրապարակելով ջերմ տեսանյութ ամուսնու հետ։

«Հունվարի 28-ին մեկնել էի Քաջարան, մասնակցելու Հայոց Բանակի տոնին նվիրված միջոցառմանը: Ու հենց այդ օրն էլ իմացա, որ երկրորդ անգամ եմ մայրանալու ու որոշեցի տեղ հասնելուն պես անակնկալ մատուցել ամուսնուս: Մնացածը դիտեք տեսանյությում:
Շնորհավոր Մարտի 8»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Սիլվան։

 

Այս շաբաթ Սիրուշոն  բացահայտել է իր երեխայի սեռը: Նա և Լևոն Քոչարյանը դուստր են ունենալու:

Նա տեսանյութ է հրապարակել՝ բացահայտելով երեխայի սեռը:

Հավելենք, որ օրեր առաջ Սիրուշոն բացահայտել էր, որ հղի է: Նա տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով իր կլորացած փորիկը:

Նա դրան կից միայն հեշթեգ էր ավելացրել՝ գրելով հետևյալը. «3»:

Հավելենք, որ Սիրուշոյի հղիության լուրերի  մասին Starnews-ը գրել էր դեռ դեկտեմբերին:

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Արմուշն ու կինը՝ Լուսինեն, սպասում են իրենց երրորդ երեխային։

Այս մասին գրում է Tert.am.life-ը:

Զույգն արդեն պարզել է երեխայի սեռը: 2 տղայի ծնողներն այս անգամ աղջիկ են ունենալու ու անսահման երջանիկ են: «Միշտ երազել ենք աղջիկ ունենալու մասին։ Ոչ իմ, ոչ էլ Lուսինեի կողմում աղջիկ երեխա չկա։ Միշտ տղաներ են ծնվում։ Ես արդեն համակերպվել էի, որ մեր երրորդ երեխան էլ է տղա լինելու, երբ իմացա, որ աղջիկ է, շատ երջանկացա։ Պատկերացրեք՝ ինչպես ենք սիրելու իրեն, երկուսիս ցեղում էլ առաջին աղջիկն է։ Նոր շրջան է սկսվում»,- ոգևորությամբ ասել է դերասանը։

Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր և առաջարկում են գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ:

Մեկնաբանություն

Որոնում