Երգիչ Արամեի կինը՝ Աննա Թովմասյանը, բավական ակտիվ է ինստագրամյան էջում: Նա պարբերաբար անձնական հրապարակումներ է անում՝ ցույց տալով իրենց կենցաղը:
Թերևս միակ բանը, որը Աննան չէր ցուցադրում, երեխաներն էին, սակայն դա էլ արդեն մնաց անցյալում:
Հիմա գրեթե օր չկա, որ Աննան երեխաների մասնակցությամբ սթորի չհրապարակի, իհարկե, հարց է առաջանում՝ ինչո՞ւ չէին անում այն ժամանակ, եթե դա այդքան օրինաչափ է հիմա:
Ինչևէ, այս անգամ այդ թեմային չէ, որ ցանկանում ենք անդրադառնալ:
Starnews-ի աչքից չի վրիպել Աննայի հրապարակած սթորին, որում նա ներկայացրել է իրենց բնակարանի մի հատվածը:
Աննան նշել է, որ այդ հատվածում տեղադրում են Արամեի մրցանակները, թեպետ ինքն էլ մի քանի մրցանակ ունի:
Դատելով այդ հրապարակումից՝ նրանք ապրում են բավական շքեղ պայմաններում: