Հանրային հեռուստաընկերությունը վերսկսել է «Երգ երգոց» հաղորդումը:
Դադարից հետո առաջին թողարկում նվիրվել է երգահան Արթուր Գրիգորյանի հիշատակին:
Սյուզան Մարգարյանը եւ Սիրուշոն միասին կատարել են երգահանի հայտնի «Մեղեդի» երգը:
Այս երգի առաջին կատարողը հենց Սյուզան Մարգարյանն էր:
Տարիներ անց Սիրուշոն նույնպես կատարել էր այն:
Սիրուշոն տվյալ ելույթը հրապարակել է՝ դրան կից գրելով հետեւյալը.
«Վաղուց Սյուզան Մարգարյանի հետ միասին ելույթ չէինք ունեցել, այն էլ ես այս կարգավիճակում:
ուստի ինձ համար այս ելույթը երկար կհիշվի:
#ԵրեքՍերունդԲեմում:
Երեկոն նվիրվում է անփոխարինելի Արթուր Գրիգորյանին… «Մեղեդի»»:
Հիշեցնենք, որ օրերս Սիրուշոն բացահայտել է իր երեխայի սեռը: Նա և Լևոն Քոչարյանը դուստր են ունենալու:
Նա տեսանյութ էր հրապարակել:
Ավելի վաղ Սիրուշոն հայտնել էր, որ հղի է: Նա տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով իր կլորացած փորիկը:
Նա դրան կից միայն հեշթեգ էր ավելացրել՝ գրելով հետևյալը. «3»:
Հավելենք, որ Սիրուշոյի հղիության լուրերի մասին Starnews-ը գրել էր դեռ դեկտեմբերին: