Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ դերասանուհի Վիկտորյա Սահակյանը վիրահատել է քիթը:
Ի տարբերություն շատ հանրային դեմքերի՝ Վիկտորյան չի փորձել թաքցնել, որ վիրահատություն է կատարել:
Ավելին` նա տեսանյութ է հրապարակել, որում մանրամասներ է ներկայացրել:
Մեր աչքից չի վրիպել, որ Վիկտորյայի կյանքում կատարված փոփոխությանը ոչ բոլորն են դրական արձագանքել:
Դերասանուհին հրապարակել է իր հետեւորդներից մեկի նամակը, որում վերջինս իրեն նշել է.
«Վերջապես հասկացար, որ պետք է վիրահատեիր քիթդ,-գրել է հետեւորդը:
Վիկտորյան արձագանքել է հետեւյալ ձեւով.
«Եթե մի բան փոխվեց իրա կյանքում, օկեյ»:
Հիշեցնենք, որ բավական երկար ժամանակ Վիկտորյային սիրավեպ էին վերագրում Զիրոյանի հետ, ով իր խաղընկերն է:
Նշենք, որ ուշագրավն այն է, որ ժամանակին Վիկտորյան նկարահանվել էր Զիրոյանի նախկին սիրելիի՝ Իննա Խոջամիրյանի բրենդի համար նախատեսված կրքոտ ֆոտաշարքում:
Ի դեպ, Վիկտորյան իր եւ Զիրոյանի սիրավեպի քննարկումներից հետո հեռացրել էր այդ համարձակ լուսանկարները: