Նախորդ ամիս Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել:
Հետեւորդներից մեկը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք կարոտում է Հայկոյին:
«Նա ոչ մեկին չէր ցույց տալիս իր հոգու ցավը: Այն նույն ուժեղ աղջիկը, ով բոլորին ժպտում էր, իրականում հոգեպես դանդաղ մահանում էր»:
Նա անկեղծացել էր, որ առանց Հայկոյի իրեն դժվար է տրվում նաեւ որդուն միայնակ խնամելը:
Առհասարակ, տպավորություն էր, որ Անահիտը Հայկոյի մահից հետո դեպրեսիվ էր դարձել:
Այդ տպավորությունը կարող ենք թողնել անցյալում:
Անահիտն իր աշխատակիցների հետ իսկական, հայկական քեֆ է արել:
Նա չի փորձել թաքցնել իր բարձր տրամադրությունը՝ տեղադրելով սթորիներ, որոնցում ինքնամոռաց պարել է:
Խնջույքին մասնակցել են նաեւ Անահիտի որդին եւ զարմիկը:
Նա նաեւ Արմանի մասնակցությամբ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Իմ բալիկ, դու կրկին վայելելու ես կյանքը, խոստանում եմ»:
Հավելենք, որ խնջույքն անցել է 90-ականների ոճով: