Starnews-ն արդեն բազմիցս անդրադարձել է Անատի Սաքանյանի «թվացյալ» սիրելիին:
Ինչո՞ւ թվացյալ, քանի որ Անատին նրան կամ ֆոտոշոփում է, կամ էլ այնպես ներկայացնում, որ ավելի լավ է ֆոտոշոփեր:
Մենք, իհարկե, ոչինչ չենք հաստատում, սակայն Անատիի պահվածքը «մեղմ ասած» տարօրինակ է:
Հիմա էլ ինստագրամյան սթորիներ է հրապարակել, որոնցում նախ ցույց է տվել սիրելիի նվիրած ծաղիկները:
Դրան կից նա գրել է.
«Կյանքս, մերսի»:
Մյուս սթորիում էլ ներկայացրել է, որ սիրելին սուշի-ռոլ է նրա համար ուղարկել:
Այս սթորիին կից էլ գրել է.
«Կյանքս, էսօր ի՞նչ օր ա, կարո՞ղ ա ծնունդս ա»:
Իսկ հիմա ամենակարեւորը՝ Անատին այնքան է տարվել սիրելիի նվերները ցույց տալու մոլուցքով, որ անգամ չի նկատել, որ սթորիում եղեւնի է երեւում:
Հիմա հարց՝ այս սթորիները նո՞ր չեն, Անատին խաբո՞ւմ է լսարանին:
Հիշեցնենք, որ Անատին ընկերոջը ցուցադրելու համար մեկ նրա ձեռքն էր ֆոտոշոփել, մեկ էլ ուրիշի ձեռքն էր ցույց տվել որպես իրենը՝ կրկին դիմելով ֆոտոշոփի օգնությանը:
Նա նույնիսկ իր անունն էր ֆոտոշոփով ավելացրել շղթայի հետ, որպեսզի հետևորդները, կարծեն, թե սիրելին ռոմանտիկ է:
Հավելենք նաեւ, որ երբ Անատին ցուցադրել էր իր նշանադրության մատանին, համացանցային շատ օգտարեր վստահեցրել էին, որ այն կամ կեղծ է, կամ էլ Անատին հանդիպում է օլիգարխի հետ, քանի որ նման շքեղ մատանի միայն մեծահարուստ տղամարդը կարող էր իրեն թույլ տալ:
Մենք զրուցել էինք մասնագետներից մեկի հետ, ով վստահեցրել էր, որ մատանին իրական չէ, քանի որ ոսկուց մատանին երբեք չի ունենում այսպես ասած՝ «դրսի պռոբա»: