Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ վերջերս երգչուհի Նանան տեսանյութ էր հրապարակել, որին կից գրել էր հետևյալը.
«Հույս կա: Հավատում եմ: Տանը հաստատ չենք մնա աղջիկներ ջան: Բա փեսեն ինչ սիրուն տղա է»:
Նանան շարունակում է ձեռք առնել ոչ ստանդարտ արտաքինով աղջիկներին:
Ինտագրամյան էջի սթորիում գրառում է արել՝ ձեռք առնելով գեր աղջկա.
«Դեռ հույս կա, աղջիկներ: Չմտածեք»:
Հավելենք, որ Նանան բավական փակ է պահում իր անձնական կյանքը: Նա ոչինչ այդ մասին չի խոսում:
Ի դեպ, Նանա գաղտնի է պահում նաև իր տարիքը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Նանան առողջական խնդիրներ էր ունեցել: Նրան վիրահատել էին:
«Շնորհակալ եմ այդքան մեծ սիրո և աղողթների համար: Այստեղ են ասել, որ իզուր չեմ ապրել կյանքս: Ունեի առողջական խնդիրներ, վիրահատություն էինք կատարել, ամեն ինչ շատ լավ է անցել, հուսով եմ, որ շուտով կվերադառնամ իմ Երևան»,-նշել էր Նանան: