Երգչուհի Սոնա Ռուբենյանը ցույց է տվել իր մատնահարդարումը:
Սոնան նախընտրել է եղունգների վրա նախշեր անել, սակայն դրանք ցույց տալիս նշել է, որ ինքը մեղավոր չէ, պատճառը եղանակն է:
Սոնան այդ ձեւով ակնարկել է, որ ձյանը եւ ցրտին ոչ համապատասխան մատնահարդարում ունի:
Պետք է փաստենք, որ դա տվյալ սթորիում առաջնայինը չէր. պարզվում է՝ երգչուհու եղունգը կոտրված էր:
Մի բան էլ Սոնան իրեն արդարացնելու համար նշել է.
«Էս մատիս մի նայեք»:
Սոնա ջան, ինչպե՞ս չնայենք:
Starnews-ը բազմիցս անդրադարձել է հայ հայտնիների «փնթի» սթորիներին:
Ախր, ո՞վ է ասել, որ սոցիալական ցանցերում պետք է ամեն ինչ ցույց տալ, մեզ մոտ տպավորություն է, որ հայ հայտնիները բնական երեւալու համար պատրաստ են նաեւ ոչ էսթետիկ հրապարակումներ անել:
Սոնա ջան, կոտրված եղունգդ ցույց տալուց առաջ հիշիր, որ առաջին հերթին հանրային դեմք ես ու նաեւ օրինակ լսարանիդ համար:
Հանրությունը մի կերպ կների, եթե չտեսնի, որ քո եղունգներն էլ են երբեմն կոտրվում: