Ժամանակին Ձեր ամուսնուն էիք ասում ռաբիս… Լիլիթ Բասյանին քննադատել են Արմենչիկի երգի ներքո ինքնամոռաց պարելու համար (տեսանյութ)

  • Mar 15, 2022

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի նախկին կինը՝ սննդաբան Լիլիթ Բասյանը, տեսանյութ է հրապարակել, որում պարում է Արմենչիկի երգերի ներքո:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Lilit Basyan Oganesian (@lilitbasyan)

Դրան կից հետևորդներից մեկը դիտարկում է արել, որ ժամանակին Ալեքսանդրին Լիլիթը ռաբիս էր անվանում, իսկ հիմա նա ինչ է անում:

Լիլիթը կտրուկ պատասխան է տվել՝ գրելով. «Լավ եմ անում»:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ  Լիլիթը Tert.am.life-ի Liferoom հաղորդման շրջանակներում առաջին անգամ խոսել էր իր եւ Ալեքսանդրի ամուսնալուծության եւ դրա պատճառի մասին:

Ըստ Լիլիթի՝ այդ շրջանում ինքն այլ մարդ էր,   միշտ լարված եւ դեպրեսիվ էր:

Լիլիթի խոսքով՝ մանր եւ մեծ պատճառներ շատ կային, սակայն գլխավորն այն էր, որ տվյալ մարդը չէր սիրում իր հոգին, ինչն էլ բերում էր իր եսի ինքնաոչնչացմանը:

Լիլիթը նաեւ խոստովանել էր, որ Ալեքսանդը իրեն բազմիցս դավաճանել է:

«Սկզբում մտածում ես՝ խնդիրը քո մեջ է, արտաքինիդ, կենցաղի հետ կապված ինչ-որ մի բան, շատ ուշադրություն չես հատկացրել, հետո հասկանում ես՝ գուցե պատճառ չկար… Այդ մարդն ոչ թե վատն է կամ լավը, այլ ուղղակի այդպիսինն է: Նա նախընտրեց մի ծառ, որի վրա շատ պտուղներ կան, սակայն որոնք փտած են: Նա չնախընտրեց թուփ, որի վրա մեկ պտուղ կա, սակայն՝ լավը եւ հասած: Նրա կողքին շատ կանայք կարող են լինել, սակայն այնպիսին, ինչպիսին ես եմ՝ չի լինի», -նշել էր  Լիլիթը:

Ըստ Լիլիթի՝ ինքը եւ Ալեքսանդրը ներկայումս նորմալ հարաբերություններ ունեն, քանի որ ունեն համատեղ երեխա, ինչի համար էլ պարտավոր են հարգել միմյանց:

Հավելենք, որ Լիլիթը ներկայումս նոր սիրելի ունի, ում հետ էլ պատրաստվում է ամուսնանալ:

 

 

Մեկնաբանություն

Որոնում