Սիրուշոն ցույց է տվել, թե ինչպես է իր ավագ որդին՝ Ռոբերտը, հեքիաթ կարդում կրտսեր եղբոր՝ Միքայելի համար:
«Ռոբի՝ Միքայելի համար Թումանյան կարդալը այսօրվա ամենահաճելի բանն էր: 7 եւ 5 տարեականներ»,-գրել է Սիրուշոն:
Հիշեցնենք, որ օրերս Սիրուշոն բացահայտել էր իր երեխայի սեռը: Նա և Լևոն Քոչարյանը դուստր են ունենալու:
Նա տեսանյութ էր հրապարակել:
Ավելի վաղ Սիրուշոն հայտնել էր, որ հղի է: Նա տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով իր կլորացած փորիկը:
Նա դրան կից միայն հեշթեգ էր ավելացրել՝ գրելով հետևյալը. «3»:
Հավելենք, որ Սիրուշոյի հղիության լուրերի մասին Starnews-ը գրել էր դեռ դեկտեմբերին: