Անկողնու մեջ պառկել եմ. իմ ամենասիրած մարդու համար եմ նկարվել… Քիթն օրերս վիրահատած Վիկտորյա Սահակյանի խոստովանությունը (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 17, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ դերասանուհի Վիկտորյա Սահակյանն օրերս վիրահատել է քիթը:

Նա նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է հետեւյալը.

«(երևի ջնջվող պոստ)
աչքերս երջանիկ են ստեղ…
քիթս հարմար գիպսի մեջ պառկել ա, ես հարմար անկողնու մեջ պառկել եմ)
իմ ամենասիրած մարդու համար եմ նկարվել:
լիքը սրտիկե՞նք »:

Հավելենք, որ ի տարբերություն շատ հանրային դեմքերի՝ Վիկտորյան չի փորձել թաքցնել, որ վիրահատություն է կատարել:

Ավելին` նա տեսանյութ է հրապարակել, որում մանրամասներ է ներկայացրել:

Հիշեցնենք, որ բավական երկար ժամանակ Վիկտորյային սիրավեպ էին վերագրում Զիրոյանի հետ, ով իր խաղընկերն է:

Նշենք, որ ուշագրավն այն է, որ ժամանակին Վիկտորյան նկարահանվել էր Զիրոյանի նախկին սիրելիի՝ Իննա Խոջամիրյանի բրենդի համար նախատեսված կրքոտ ֆոտաշարքում:

Ի դեպ, Վիկտորյան իր եւ Զիրոյանի սիրավեպի քննարկումներից հետո հեռացրել էր այդ համարձակ լուսանկարները:

Մեկնաբանություն

Որոնում