Գտել եմ իմին… Մաշն այլեւս չի թաքցնում, թե ինչ է կատարվում իր կյանքում (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 17, 2022

Բլոգեր Մաշը (Wing)-ը հրապարակել  է լուսանկար, որում ակնարկել է, որ իր կողքին ներկայումս չկա սիրելի:

Լուսանկարին կից գրել է հետեւյալը.

«Որ օրը սուրճս ինքս չպատրաստեմ, ուրեմն՝ գտել եմ իմին»:

Մաշի լուսանկարն արված էր իր տանը, ինչից կարելի է ենթադրել, որ սուրճն էլ ինքն էր պատրաստել:

Հավելենք, որ  երկար ժամանակ է Մաշին և երգիչ, դերասան Գոշին սիրավեպ էին վերագրում:Նրանք դա երբեք չէին հաստատում, սակայն նրանց հաճախ կարելի էր միասին տեսնել  տարբեր ժամանցի վայրերում: Մաշը և Գոշը նաև համատեղ նախագծերով էին հանդես գալիս, չնայած դրան՝ անձնական լուսանկարներ չէին հրապարակում:

Մաշը և Գոշը միասին  հաճախ նաև իրենց հանգիստն էին միասին վայելում, այդ թվում՝ նաև արտերկրում: Այն, որ նրանք միասին էին նույն վայրում, պարզ էր դառնում նրանց լուսանկարներից:

Միասին էին նաև անցկացրել Գոշի ծնունդը, ինչը բացահայտել էր Starnews-ը:

Ուշագրավն է այն է, որ ներկայումս նրանց այլևս միասին հազվադեպ կարելի է տեսնել:

 

Մեկնաբանություն

Որոնում