Դերասանուհի Մերի Մակարյանին Starnews-ը բազմիցս անդրադարձել է:
Այս անգամ ցանկանում ենք անդրադառնալ Մերիի դստերը:
Մերին նրա մասնակցությամբ հաճախ է հրապարակումներ անում, սակայն միշտ թաքցնում է երեխայի դեմքը:
Երբեմն տպավորություն է, որ Մերիին եւ դստերը լուսանկարողը շունչը պահած սպասում է, թե երբ է երեխան պտտվելու, որպեսզի լուսանկարի նրանց:
Մերին այս թեմայի մասին ասել է, որ դստերը չցուցադրելու պատճառն ամուսնու որոշումն է: Վերջինս դեմ է, որ երեխայի մասնակցությամբ հրապարակումներ լինեն սոցիալական ցանցերում:
Թերեւս միակ անգամը, երբ լսարանը տեսել էր փոքրիկին, երբ նա 40 օրական էր:
Մենք, իհարկե, դեմ չենք եւ հարգում ենք նրանց որոշումը, սակայն փոքրիկ խորհուրդ Մերիին՝ իսկ միգո՞ւցե ընդհանրապես պետք չէ ցուցադրել երեխային:
Տպավորություն է, որ այս ձեւով Մերին ձեռք է առնում լսարանին: Որքա՞ն կարելի է երեխային թիկունքից ցույց տալ, ի վերջո, իմա՞ստը: