Starnews-ը բազմիցս գրել է այն մասին, որ հայատառ գրելու շնորհիվ բացահայտվել է, որ հանրային շատ դեմքեր տարրական ուղղագրություն չգիտեն:
Այս անգամ աչքի է ընկել դերասան Կարո Հովհաննիսյանը:
Նորություն չենք ասի, որ նա նաեւ միջոցառումներ է վարում:
Այս անգամ Կարոն որոշել է գրառում անել եւ հիշեցնել, որ ինքը կարող է վարել նաեւ իր հետեւորդների միջոցառումները:
Ստորեւ առանց խմբագրման ներկայացնում ենք Կարոյի գրառումը:
«Մեկ մեկ հիշացնեմ,որ եթե ուզում ես լավ ու հավես երեկո կազմակերպես,ու չես գտնում հանդիսավար,լավ երեկոն հավեսով անցկացնելու համար,դիմիր ինձ ես քեզ կոգնեմ»:
Կարո ջան, արի Starnews-ն էլ քեզ Օգնի ու հուշի, որ «օգնել» բառը գրվում է «օ»-ով, ոչ թե «ո»-ով:
Հուսանք, որ այսուհետ նման առաջարկներ անելիս ավելի ուշադիր կլինես: