Պարուհի, բլոգեր Սոֆի Դևոյանը կրկին անդրադարձել է իր առողջական խնդիրներին:
Նա ներկայացրել է, թե ինչպես է անալիզներ հանձնում:
Ինստագրամյան սթորիներին մեկին կից նա գրել է.
«Լուռ տանջվում եմ»:
Սոֆին վերջերս պատմել է իր առողջական խնդրի մասին՝ անկեղծանալով նաև դրա հետևանքների մասին:
«Ես ունեմ մեջքի և վզի հատվածում բավականին լուրջ ցավեր արդեն 3-4 տարի ու գժանոց գրաֆիկ ունենալու ու շատ ծանրաբեռնված լինելու պատճառով բուժման համար ժամանակ եմ ունեցել:
Ու մինչև դանակը ոսկորին չի հասել, չեմ ձեռնարկել ոչ մի բան…
Հիմա գնում եմ շատ ցավոտ մերսումների և էլեկտրական միջամտությունների, որ գոնե որոշ չափով կանխեմ ցավերը:
Այսօր 2-րդ օրն էր: Տեսնենք օրգանիզմս ինչ պատասխան կտա, ըստ դրա բուժման շարունակությունը կհասկանանք… »: