Պարուսույց Լարիսա Հակոբյանի եղբայրը, որը աղմկահարույց սպանության գործով մեղադրյալ է, ազատության մեջ է. տեսեք՝ քույր ու եղբայր ինչպես են պարում (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 18, 2022
Starnews-ն դեռ ամիսներ առաջ տեղեկացրել էր, որ  պարուսույց Լարիսա Հակոբյանն իր տանը տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո առաջին անգամ խոսել էր:

Նա ինստագրամյան էջի սթորի բաժնում եղբոր՝ Մոնթեի հետ լուսանկար էր  հրապարակել: Վերջինս սպանության գործով կալանավորված էր:
Դրան կից պարուհին գրել էր.  «Աստծուն խնդրում եմ՝ արդարություն լինի»:
Օրերս պարուհին նաև հայտնել է, որ վերադառնում է իր բնականոն կյանքին: Նա նոր լուսանկար էր հրապարակել, որին կից գրել է. «Քիչ-քիչ հետ եմ գալիս, ուզում եմ անցնել աշխատանքի»:
Լարիսան նաև պարային տեսանյութ է հրապարակել, որին կից գրել էր, որ վաղուց չէր պարել:  Տեսանյութում նրան է միանում այդ նույն եղբայրը:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Larisa Hakobyan (@larisa_hakobyan_dance_studio)

 
Ի դեպ, վերջինս  նաև հասցրել է արդեն նոր երգ թողարկել, որին կից գրել էր. «Գնահատե՛ք այն, ինչ ունեք»:

<

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от @montehakobyan_777

 
Լուրեր.com -ը կապ է հաստատել ՔԿ պարզելու՝ ինչ հիմքով է ազատ արձակվել Մոնթե Հակոբյանը: ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ վերոնշյալ գործի առթիվ 3 անձի մեղադրանք է առաջադրվել.
 
«Լարիսա Հակոբյանին, Մոնթե Հակոբյանին և նրանց մորը խմբակային մեղադրանք է առաջադրվել 104 հոդվածի 2-րդ և 3-րդ մասով»,- հայտնեցին ՔԿ-ից հավելելով, որ վերջիններս բաց են թողնվել ստորագրությամբ:
 
Նշենք, որ քանի դեռ իր եղբայրը գտնվում էր անազատության մեջ, Լարիսա Հակոբյանը պարբերաբար կիսվում է եղբոր հետ ունեցած լուսանկարներով և նրան վերաբերող գրառումներով: Անգամ, ինստագրամի իր սթորի բաժնում լուսանկար էր հրապարակել, որում ցուցադրել էր ձեռքի դաջվածքը, այն կրկին վերաբերում էր եղբորը. «Եղբայրս, շնորհակալ եմ քեզ իմ կյանքի համար»:
 
Հիշեցնենք՝ նոյեմբերի լույս 8-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։ Իրավապահները հայտնաբերել էին 36-ամյա Արսեն Սիմոնյանի դին՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով։
Հավելենք, որ տեղի ունեցած սպանության գործով կար 3 կալանավորված անձ․ ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ նրանք էին՝ 27-ամյա պրոֆեսիոնալ պարուհի և պարուսույց, «Larisa dance» ստուդիայի հիմնադիր-ղեկավար Լարիսա Հակոբյանը (սպանված Արսեն Սիմոնյանի սիրելի էր), նրա  եղբայրը՝ Մոնթեն ու մայրը։

Մեկնաբանություն

Որոնում