Դիմում եմ բոլոր աբիժնիկներին՝ Դուք թուրքից վերան եք, էդ քֆուրները կտանեք կդնեք ձեր մամաների գրպանները․ Սպիտակցի Հայկոյին այսքան զայրացած չէիք տեսել (տեսանյութ)

  • Mar 18, 2022

Այսօր համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում Սպիտակցի Հայկոն օդանավակայանում լուսանկարվում է թուրք ոստիկանի հետ։

Տվյալ տեսանյութը, որ երկու-երեք տարվա վաղեմություն ունի, բավական քննարկումների և քննադատությունների է արժանացել համացանցային օգտատերերի շրջանում, ինչի կապակացությամբ Հայկոն ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հանդես է եկել պազաբանմամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միկա Բադալյան օգտատերը գրել էր հետևյալը. «Մինչ ողջ հայ ընդդիմությունը պատռում է իր կոկորդը և ճչում, որ թուրքերը մեր եղբայրն ու բարեկամը չեն, մինչ հայ բլոգերները պայքարում են հայապահպանության և հայրենիքի համար, հայ երգիչ Սպիտակցի Հայկոն և նրա ընկերը իրենց ողջ գեղեցկությամբ տեսախցիկի առջև կեցվածք են ընդունում թուրքական օդանավակայանում թուրք սահմանապահի հետ և նրան եղբայր կոչում։ Ինքներդ տեսեք և ինքներդ դատեք։ Եթե ուզում եք լսել նրան և գնալ նրա համերգներին, սա ձեր գործն է, անձամբ ինձ համար այս կեղծ հայը մեռած է։

Սպիտակցի Հայկոն և թուրք ոստիկանը»:

 

Մեկնաբանություն

Որոնում