Շնորհակալ եմ Աստծուց, որ հենց ինձ բաժին հասար, քեզ շատ եմ սիրում. առանց հուզվելու չեք կարող կարդալ Սեւակ Ամրոյանի գրառումը՝ կնոջ մասին (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 18, 2022

Երգիչ Սեւակ Ամրոյանը հուզիչ ձեւով շնորհավորել է իր կնոջը ծննդյան առիթով:

Նա լուսանկար է հրապարակել՝ դրան կից գրելով հետեւյալը.

«Ծնունդդ շնորհավոր սիրելիս, լինես առողջ, երջանիկ ու մնաս էնպիսին ինչպիսին կաս՝ հավատարիմ ինքդ քեզ ու քո նորաստեղծ ընտանիքին:

Շնորհակալ եմ Աստծուց ու քո ծնողներից, որ հենց դու ինձ բաժին հասար, ես քեզ շատ եմ սիրում»:

Հավելենք, որ օրերս զույգը Ֆրանսիայում էր, հիմա նրանք Իտալիայում են:

Հիշեցնենք, որ Սեւակ Ամրոյանն ամուսնացել է տարեվերջին:

Զույգը նախընտրել էր ավանդական հարսանիք: Նախ պսակադրվել էին, ապա խնջույքը շարունակել էին Երեւանի շքեղ ռեստորաններից մեկում:

Հավելենք, որ Սեւակի կնոջ անունը Քրիստինա է: Երգիչը երբեք չի սիրել խոսել իր անձնական կյանքի մասին:

Մեկնաբանություն

Որոնում