Հասմիկ Խոջյանի նախահարսանեկան խնջույքի, Իննա Խոջամիրյանի հետ վիճելու, Անահիտ Սիմոնյանի քեֆ անելու եւ ինքնամոռաց պարելու, Անատի Սաքանյանի ստի բացահայտման եւ «երեւակայական» սիրելիի, Գոհար Ավետիսյանի նոր տղամարդու, հղի Սիրուշոյի հուզիչ ելույթի մասին. շաբաթվա աստղային ամփոփումը

  • Mar 19, 2022

Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ շուտով տեղի է ունենալու դերասանուհի Հասմիկ Խոջյանի հարսանիքը:

Նա նախքան դա նախահարսանեկան խնջույք էր կազմակերպել:

Հասմիկն ինստագրամյան իր էջում ներկայացրել էր կարեւոր օրվա մանրամասները:

Հավելենք, որ Հասմիկի միջոցառմանը ներկա են եղել նաեւ նրա աստղային ընկերուհիները՝ դերասանուհիներ Մարինկա Խաչատրյանը, Ժաննա Բուտուլյանը, Էմմա Շաբոյանը։

Ներկա չէր դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ում հետ Հասմիկը ժամանակին մտերիմ էր:

Ըստ տեղեկությունների՝  նրանք վիճել են:

Հիշեցնենք, որ դերասանուհին նշանադրվել է նախորդ տարի:

Այս շաբաթ իր գործունեությունն էր վերսկսել «Երգ երգոց» հաղորդումը:

Դադարից հետո առաջին թողարկումը նվիրվել է երգահան Արթուր Գրիգորյանի հիշատակին:

Հատուկ թողարկմանը մասնակցել են Սյուզան Մարգարյանը եւ Սիրուշոն՝ միասին կատարելով երգահանի հայտնի «Մեղեդի» երգը:

Այս երգի առաջին կատարողը հենց Սյուզան Մարգարյանն էր:

Տարիներ անց Սիրուշոն նույնպես կատարել էր այն:

Հղի Սիրուշոն տվյալ ելույթը հրապարակել էր՝ դրան կից գրելով հետեւյալը.

«Վաղուց Սյուզան Մարգարյանի հետ միասին ելույթ չէինք ունեցել, այն էլ ես այս կարգավիճակում:
ուստի ինձ համար այս ելույթը երկար կհիշվի:
#ԵրեքՍերունդԲեմում»:

Հիշեցնենք, որ Սիրուշոն դուստր է ունենալու:

Այս շաբաթվա ամենաքննադատված հանրային դեմքերից մեկն Անահիտ Սիմոնյանն է:

Սկսենք սկզբից:

Նախորդ ամիս Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել:

Հետեւորդներից մեկը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք կարոտում է Հայկոյին:

«Նա ոչ մեկին չէր ցույց տալիս իր հոգու ցավը: Այն նույն ուժեղ աղջիկը, ով բոլորին ժպտում էր, իրականում հոգեպես դանդաղ մահանում էր»:

Նա անկեղծացել էր,  որ առանց Հայկոյի իրեն դժվար է տրվում նաեւ որդուն միայնակ խնամելը:

Առհասարակ, տպավորություն էր, որ Անահիտը  Հայկոյի մահից հետո դեպրեսիվ էր դարձել:

Այդ տպավորությունը կարող ենք թողնել անցյալում:

Օրերս Անահիտն իր աշխատակիցների հետ իսկական, հայկական քեֆ է արել:

Նա չի փորձել թաքցնել իր բարձր տրամադրությունը՝ տեղադրելով սթորիներ, որոնցում ինքնամոռաց պարել է:

Նա նաեւ Արմանի մասնակցությամբ լուսանկար է հրապարակել, որին կից գրել էր.

«Իմ բալիկ, դու կրկին վայելելու ես կյանքը, խոստանում եմ»:

Ամուսնալուծված Գոհար Ավետիսյանն էլ այս շաբաթ ակնարկել էր, որ իր կյանքում տղամարդ կա:

Նա նախ ցույց է տվել էր,  թե ինչ շքեղ ծաղկեփունջ է ստացել:

Գոհարը փորձել էր տպավորություն ստեղծել, թե չգիտի ծաղիկներն ում կողմից են՝ նշելով. «Բացիկ կա՞»:

Ավելի ուշ Գոհարը խորհրդավոր սթորի էր հրապարակել.

«Հոգիները չեն հանդիպում պատահաբար»:

Հավելենք, որ Գոհար Ավետիսյանը վերջերս հաստատել է իր ամուսնալուծությունը:

Հիշեցնենք, որ ամուսնալուծությունից հետո Գոհարը վստահեցնում է, որ լավ հարաբերություններ ունի Սերգեյի եւ նրա ընտանիքի հետ:

Չնայած դրան՝ Գոհարը Սերգեյին նոր հնարավորություն չի ցանկանում տալ:

Ըստ Գոհարի՝ Սերգեյն անտարբեր էր նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը պատրաստվում էր բարդ վիրահատության:

Starnews-ն արդեն բազմիցս անդրադարձել է Անատի Սաքանյանի «թվացյալ» սիրելիին:

Ինչո՞ւ թվացյալ, քանի որ Անատին նրան կամ ֆոտոշոփում է, կամ էլ այնպես է ներկայացնում, որ ավելի լավ է ֆոտոշոփեր:

Մենք, իհարկե, ոչինչ չենք հաստատում, սակայն Անատիի պահվածքը «մեղմ ասած»  տարօրինակ է:

Այս շաբաթ էլ ինստագրամյան սթորիներ էր հրապարակել, որոնցում նախ ցույց էր տվել սիրելիի նվիրած ծաղիկները:

Դրան կից նա գրել էր.

«Կյանքս, մերսի»:

Մյուս սթորիում էլ ներկայացրել էր,  որ սիրելին  սուշի-ռոլ է նրա համար ուղարկել:

Այս սթորիին կից էլ գրել էր.

«Կյանքս, էսօր ի՞նչ օր ա, կարո՞ղ ա ծնունդս ա»:

Իսկ հիմա ամենակարեւորը՝ Անատին այնքան էր տարվել սիրելիի նվերները ցույց տալու մոլուցքով, որ անգամ չէր նկատել, որ սթորիում եղեւնի է երեւում:

Հիմա հարց՝ այս սթորիները նո՞ր չեն, Անատին խաբո՞ւմ է լսարանին:

Հիշեցնենք, որ Անատին ընկերոջը ցուցադրելու համար մեկ նրա ձեռքն էր ֆոտոշոփել, մեկ էլ ուրիշի ձեռքն էր ցույց տվել որպես իրենը՝ կրկին դիմելով ֆոտոշոփի օգնությանը:

Նա նույնիսկ իր անունն էր ֆոտոշոփով ավելացրել շղթայի հետ, որպեսզի հետևորդները, կարծեն, թե սիրելին  ռոմանտիկ է:

Հավելենք նաեւ, որ երբ Անատին ցուցադրել էր իր նշանադրության մատանին, համացանցային շատ օգտարեր վստահեցրել էին, որ այն կամ կեղծ է, կամ էլ Անատին հանդիպում է օլիգարխի հետ, քանի որ նման շքեղ մատանի միայն մեծահարուստ տղամարդը կարող էր իրեն թույլ տալ:

Մենք զրուցել էինք մասնագետներից մեկի հետ, ով վստահեցրել էր, որ մատանին իրական չէ, քանի որ ոսկուց մատանին երբեք չի ունենում այսպես ասած՝  «դրսի պռոբա»:

Այս շաբաթվա համար այսքանն էինք նախապատրաստել:

Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր և առաջարկում են գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ:

 

Մեկնաբանություն

Որոնում