Արմինկա ջան, շուտով 50 տարեկան ես դառնալու, սա քո տարիքին համապատասխան չէ (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 19, 2022

Երգչուհի Արմինկան նոր ֆոտոշարքից լուսանկար է հրապարակել:

Ինչ խոսք, 48-ամյա Արմինկային հաջողվել է պահպանել կազմվածքը, սակայն այս լուսանկարը, մեղմ ասած, իր տարիքին հատուկ չէ:

Ի դեպ, Արմինկան հրապարակել է հետեւորդներից մեկի մեկնաբանությունը տվյալ լուսանկարին կից:

Հետեւորդը գրել է.

«Որքան գեղեցիկ է կինը, այդքան ավելի արագ են թռչում թե ժամանակը, թե փողերը»:

Հավելենք, որ, առհասարակ, Starnews-ի աչքից  չի վրիպել, թե վերջին տարիներին որքան է փոխվել Արմինկան:

Խնամված եւ գեղեցիկ Արմինկան որքան էլ, որ ձեռք է առնում իրեն «պառավ» եւ «չորացած» անվանողներին, ամեն դեպքում՝ տարիներն իրենց հետքը թողել են նրա արտաքինի վրա:

Հիշեցնենք, որ 48-ամյա երգչուհին արդեն տարիներ է, ինչ ապրում է ԱՄՆ-ում:

Նրա՝ Միացյալ Նահանգներ տեղափոխվելու վերաբերյալ լեգենդներ էին պտտվում, սակայն Արմինկան այդ խոսակցությունները նախընտրում է չմեկնաբանել:

 

 

Մեկնաբանություն

Որոնում