Դերասանուհի, բլոգեր Լիանա Վանոյանը գրեթե ամեն օր տեսանյութեր է հրապարակում՝ հումորային ձեւով մեկնաբանելով դրանք:
Այս անգամ նա, կարծես թե, ձեռք է արել գեր կանանց:
Նա իր հրապարակած տեսանյութին կից գրել է.
«Երբ սխալ ընտրություն ես արել, բայց դեռ չես ջոգել»:
Հավելենք, որ Լիանան հաճախ խոսում է. նաեւ իր ավելորդ քաշի մասին:
Նա միշտ նշում է, որ հաշտ է իր արտաքինի հետ:
Նա ժամանակ առ ժամանակ գրառումներ է անում այս թեմայի վերաբերյալ:
«Իմ հագուստ առնելը կոմեդիա է, ուրախ գնում եմ լացելով տուն եմ գալիս:
Ասենք Հայաստանում թմբլոները շատ քիչ հագուստի ընտրություն ունեն, տխուր է, ախր մենք էլ ենք ուզում սիրուն ու նորաոճ հագնվել, ախր խտրականություն է,որ մեծ չափսեր չկան»,-նշել էր Լիանան: