Երգիչ Վլադիմիր Պողոսյանը նկարահանվում է Դիանա Գրիգորյանի հեղինակած սերիալում: Գաղտնիք չէ, որ նրանք բավական մտերիմ են:
Սցենարիստը և երգիչը հաճախ են միմյանց հետ ժամանակ անցկացնում:
Մենք նաև գրել էինք այն մասին, թե ինչ լեգեդներ են պտտվում սցենարիստի անվան շուրջ: Ըստ լուրերի՝ նրա սերիալում նկարահանվող գրեթե բոլոր դերասանները փորձում են մտերմություն անել իր հետ:
Ավելին՝ շատերը նույնիսկ հերթ են կանգնում Դիանայի հետ սրճելու համար:
Այս ամենը պարզ բացատրություն ունի. որքան մտերիմ ես սցենարիստի հետ, այնքան ավելի է մեծանում դերդ, հետևաբար՝ նաև գումարդ:
Հավելենք նաև, որ ըստ այդ նույն լուրերի՝ պակաս կարևոր չէ նաև Դիանայի մայրիկի հետ մտերմությունը:
Օրերս Վլադիմիրը նոր լուսանկար է հրապարակել:
Վլադիմիր Պողոսյանի հրապարակած լուսանկարում նրանց հետ էր նաև տիկին Ալլան, սակայն Starnews-ի աչքից չի վրիպել Դիանայի կողքին նստած խորհրդավոր տղամարդը:
Հիշեցնենք, որ Դիանան ամուսնալուծված է. նա բավական փակ է պահում իր անձնական կյանքը: