Օրերս Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի դուստրը՝ Լիլիթը, հարցազրույց էր տվել (Tert.am.life):
Starnews-ի աչքից չի վրիպել այն փաստը, որ Լիլիթը որոշել է, որ պետք է այս տարիքից սկսած խորհրդավորություն տա իր կերպարին:
Մասնավորապես, հանրության աչքի առաջ մեծացած աղջիկը որոշել է, որ պետք է չբացահայտի իր տարիքը:
«Ես իմ տարիքը չեմ բացահայտում, դա իմ կերպարի կարևոր մասն է: Արդեն մի քանի տարի է՝ գրանցված եմ մի շարք սոցիալական հարթակներում, բայց տարիքս չեմ բացահայտում»,-ասել է նա:
Լիլիթ ջան, իսկ ինչո՞ւ ես քեզ պահում 50-անց կնոջ պես, մի՞թե այն տարիքում ես, որ արդեն պետք է տարիքդ թաքցնես:
Լավ, դեռ մի կերպ կփորձենք ընդունել որոշումդ, բայց ի՞նչ կերպարի մասին է խոսքը, չէ՞ որ դեռ նոր ես քայլեր անում, մարդկանցից շատերը քեզ միայն հայրիկիդ և մայրիկիդ հետ արված լուսանկարներից է ճանաչում:
Լավ, կներես, մոռացանք, դու ինստագրամյան էջ էլ ունեիր, բայց արդյո՞ք դու արդեն հստակ ձևավորված կերպար ունես, որ դա էլ լինի կերպարիդ կարևոր մասը:
Պետք չէ քեզ պահես մեծ և շատ դերեր կերտած դերասանուհու պես, ով արդեն ձևավորված կերպար ունի, այնքան սիրված է, որ մի բան էլ արհեստական ինտրիգաներ է ստեղծում իր անվան շուրջ:
Լիլիթ ջան, ի վերջո, քո տարիքում տարիքը վայելում են, ոչ թե թաքցնում: