Արփի ջան, էլի ենք ասում՝ 5 երգ անգամ չունես, քեզ մի պահի Օֆելյա Համբարձումյանի պես ու երգել սովորացրու երեխաներին (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 22, 2022

Արփի Գաբրիելյանին անդրադառնալու բազմաթիվ առիթներ ենք ունեցել:

Starnews-ը նաև գրել էր այն մասին, որ երգչուհին, ով ավելի մեծ հաջողություն ունեցավ որպես դերասանուհի, իր վրա սերունդներ կերտելու պարտականություն է վերցրել:

Մենք նաև գրել էինք, որ Արփին իր երգացանկում 5 հայտնի երգ անգամ չունի, ունեցածներն էլ հետևյալ բովանդակությամբ են.«Արփի, Արփի, Արփի…»:

Կներեք, բայց շարունակությունը չենք հիշում, տպավորիչ չէր:

Արփին նաև երաժշտական կրթություն չունի, համենայն դեպս՝ Կոնսերվատորիան չի ավարտել, վստահ ենք, հիմա կասեք՝ դե շատերը չեն ավարտել, մենք էլ կպատասխանենք, որ համաձայն ենք, բայց շատերը չեն վերցնում իրենց վրա սերունդներ կրթելու բեռը:

Օրերս էլ մեր աչքից չվրիպեց՝ ինչպես էր Արփին երգի դասեր անցկացնում, ախր Արփի ջան, իսկ քեզ ո՞վ է դասավանդում:

Մի լուրջ բեմականացում էր արել Արփին, ուշադիր լսում էր, խորհում… Կարծես թե, մեր առաջ նվազագույնն Օֆելյա Համբարձումյանն էր:

Արփի ջան, միայն մեկ հարց՝ ըստ քեզ՝ արդա՞ր է, որ հնարավոր է դասավանդես մարդկանց, ովքեր նույնիսկ քեզանից լավ են երգում:

Միգուցե դասավանդելուց առաջ այնպիսի երգերով հանդես գաս, որ աշակերտներդ ասեն, որ իրենց վարպետը հզոր ձանով և որակյալ երգերով երգչուհի է..

Հիմա միայն աշակերտներդ կարող են հպարտանալ, որ իրենց երգել է սովորեցնում «Ֆուլ Հաուսի» Լիկան, այդքանը…

 

Մեկնաբանություն

Որոնում