Աստղիկ Ալավերդյանը պատմել է, թե ինչու են վիրահատել որդուն (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 23, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ նախկինում դերասանուհի, ներկայումս գործարար եւ  բլոգեր Աստղիկ Ալավերդյանի որդուն՝ Մոնթեին վիրահատել են:

Նա ինստագրամյան նոր սթորիներ է հրապարակել՝  նշելով, որ իրենք արդեն տանն են, ավելին՝ Մոնթեն վայելում է իր արձակուրդը:

Աստղիկը եւ Մոնթեն նախ շնորհակալություն են հայտնել ուշադրության համար:

Աստղիկի խոսքով՝  Մոնթեն նախքան  վիրահատությունը չէր կարողանում շնչել, ինչպես նաեւ խռմփացնում էր:

«Երբ միասին նույն սենյակում էինք քնում, այդ ձայնի տակ պարզապես անհնար էր քնել, բայց այս գիշեր տղաս լավ է քնել: Առողջություն բոլոր բալիկներին»:

Ավելի վաղ Աստղիկը մանրամասներ էր ներկայացրել վիրահատությունից:

Մեկնաբանություն

Որոնում