Միայն թե տեսնեք՝ ինչ լուսանկարներ է հրապարակել հղի Լիլիթ Հովհաննիսյանը սկանդալային տեսահոլովակից հետո (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 26, 2021

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է իր նոր՝ «Ti Ti Ti» երգի տեսահոլովակը։

Երգը ստեղծվել է Լիլիթ Հովհաննիսյանի առաջին հղիության ժամանակահատվածում և նվիրված է երգչուհու ապագա երեխային։ Սակայն մայրանալ պատրաստավող Լիլիթի նոր աշխատանքը, կարծես թե, միանշանակ չընդունվեց հայ հասարակության կողմից:

Ինչևէ, Լիլիթ սկանդալային տեսահոլովակից հետո նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք ներկայացնում ենք ստորև: Լուսանկարներն արվել են Լիլիթի նոր՝ «Տի տի տի» տեսահոլովակի նկարահանումների ժամանակ:

Հավելենք, որ վերջերս Լիլիթ Հովհաննիսյանն առաջին անգամ բացահայտել է իր երեխայի սեռը:

Հղի երգչուհին տեսանյութ է հրապարակել եւ հայտնել, որ որդի է ունենալու:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլիթը նախ լուսանկար էր հրապարակել՝ գրելով. «Տղա՞, թե՞ աղջիկ»,  ապա սեռի բացահայտման վերաբերյալ այլ լուսանկար էր հրապարակել:

Հրապարակմանը կից Լիլիթը գրել է հետեւյալը. «Ո՞վ ինձ կասի՝ ինչն է պատճառը, որ մարդիկ (հիմնականում՝ տղամարդիկ) ավելի շատ ուրախանում են տղա երեխայի դեպքում, իսկ աղջիկ ունեցողներին գրեթե բոլորը փորձում են մխիթարել»:

Լիլիթը նաև տեսանյութ էր ներկայացրել, թե ինչպես է իմանում երեխայի սեռի մասին:

Հավելենք, որ ավելի վաղ Starnews-ը նաև տեղեկացրել էր, որ մեր տեղեկություններով՝ Լիլիթ Հովհաննիսյանը պատրաստվում է որդի ունենալ:

Starnews-ն առաջինն էր նաեւ տեղեկացրել, որ Լիլիթը հղի է, ինչից հետո սպառնալիքներ էինք ստացել նրա թիմից, սակայն խնդրել էինք հակառակն ապացուցող փաստ հրապարակել, ինչը, իհարկե, չէին արել:

Ուշագրավն այն է, որ հենց համացանցի միջոցով հայտնի դարձած Լիլիթ Հովհաննիսյանը մի պահ քամահրանքով էր վերաբերում համացանցային ակտիվությանը, սակայն իր հղիությունը հայտնելուց հետո որոշ ժամանակ անց հրապարակեց  դեռևս չծնված փոքրիկի ուլտրաձայնային հետազոտության ընթացքը:

Մեկնաբանություն

Որոնում