Բացառիկ կադրեր՝ Հասմիկ Խոջյանի տարոսիկներ բաժանելու եւ տորթ կտրելու արարողություններից (տեսանյութ)

  • Mar 23, 2022

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը ներկայացրել է, թե ինչպես է իր հարսանիքի ժամանակ տարոսիկներ բաժանել:

Նա կադրեր է հրապարակել նաեւ  տորթ կտրելու արարողությունից:

Ավելի վաղ Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր դերասանուհի Հասմիկ Խոջյանի հարսանիքն է:

Հասմիկն ակտիվ կերպով լուսաբանում է սեփական հարսանիքը:

Նախ ներկայացրել է, թե ինչ կերպարով է հանդես գալու, ապա հարսանեկան այլ մանրամասներով է կիսվել:

Հավելենք, որ Հասմիկը և իր ամուսինը նախընտրել են ավանդական հարսանիք:

Դերասանուհու ընտրյալը  զուռնա-դհոլով գնացել է նրա հետևից, ապա զույգը պսակադրվել է:

Նշենք, որ Հասմիկը չի զսպել արցունքները, երբ լսել է, որ սիրելին և նրա հարազատներն արդեն իրենց բակում են:

Արդեն ռեստորանում տեղի է ունեցել հարսանեկան խնջույքը:

Նորպսակները պարել են Հայկոյի «Ես քեզ սիրահարվել եմ» երգի ներքո:

Հասմիկը նաեւ մենապարով է հանդես եկել:

 

 

 

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում