Հայտնվել է 60-անց մի ծյոծ, հանգտացի տիկին. ո՞վ է զայրացրել Նաիրա Մովսիսյանին (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 24, 2022

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն օրերս նշում էր իր ծնունդը:

Ներկայումս ամերիկաբնակ դերասանուհին տարեդարձից հետո տեսանյութ էր հրապարակել՝ իր շնորհակալական խոսքն ուղղելով՝ իրեն շնորհավորողներին:

Ավելի ուշ Նաիրան ինստագրամյան սթորիում անդրադարձել էր իրեն վիրավորող մի կնոջ:

Նա գրել էր հետեւյալը.

«Ուրեմն՝ էս վիդեոն ֆբ-ի իմ էջում հասնում ա արդեն 500.000 դիտման: Անկեղծ չգիտեմ՝ ինչի հետ ա պայմանավորված, բայց դե հավես ա, հատուկ չեմ տառապում դիտումներ շատացնելու համար, ու ամենաբոցը, որ էդքան բոմբ քոմենթների մեջ հայտնվում ա մի 60-անց ծյոծ, որը մի դառը լեկցիայա գրում: Ես նման կնանիքին ասում եմ՝ ես մեղավոր չեմ, որ դուք երջանիկ չեք, կամ ձեզ սիրող զավակներ չունեք, կամ առավել եւս՝ ամուսին: Հանգստացի տիԳին»:

Հավելենք, որ Նաիրան վերջին շրջանում պնդում է, որ ամուսնացել է, սակայն չի բացահայտում, թե ով է իր ամուսինը:

Շատ համացանցային օգտատերեր նրան մեղադրել էին ստելու մեջ՝ նշելով, որ դերասանուհին ամուսնացած չէ:

Մեկնաբանություն

Որոնում