Ալեքսանդր Բաբասյանն էլ չգիտի՝ ինչպես ցույց տա իր փողերը. դերասանի հերթական ցուցամոլությունը (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 25, 2022

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը գրեթե միշտ սիրում է ցուցադրել, թե որքան շքեղ և գլամուրային կյանքով է ինքն ապրում:

Նա պարբերաբար ներկայացնում է, թե ինչպես է սնվում, որտեղ է անցկացնում իր ժամանցը, վերջին շրջանում ցուցադրում է նաև իր փողերը:

Օրերս էլ դերասանը որդու հետ նոր հրապարակում էր արել, որում կրկին աչքի էր ընկել ցուցամոլությամբ:

Լուսանկարին կից նա գրել էր հետևյալը.

«Բաբասյանի գենը շարունակվում է… Շոփինգի հերթական սիրահարը»:

Ալեքսանդր ջան, մի փոքր զուսպ եղիր, մի մոռացիր, թե որ երկրում ես ապրում: Երեխաներ կան, որ նույնիսկ ամենահասարակ խաղալիքները չունեն, ավելին՝ պատերազմից հետո հազարավոր երեխաներ նույնիսկ հայրիկներ չունեն, պետք չէ անդադար լսարանիդ աչքը մտցնել, թե որքան գլամուրային ես մեծացնում որդուդ և կարող ես նրա համար ամեն ինչ գնել:

Հավելենք, որ Ալեքսանդրը գրեթե ամեն օր որդու հետ ժամանակ է անցկացնում: Չնայած ամուսնալուծությանը՝ նա լիարժեք մասնակցում է որդու դաստիարակությանը:

Ալեքսանդր որդու վերաբերյալ նաև նշել էր, որ չնայած նախկին կինը՝ Լիլիթ Բասյանը, նոր սիրելի ունի, սակայն որդու կյանքում ինքը շարունակելու է մնալ միակ տղամարդը:

 

Մեկնաբանություն

Որոնում