Հասմիկ ջան, գոնե հասցրե՞լ ես հարսանիքդ վայելել, թե՞ ուշք ու միտքդ առանց շունչ քաշելու բարտերային գովազդներն անելն էր հենց հարսանիքի ժամանակ (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 25, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ oրերս դերասանուհի Հասմիկ Խոջյանի հարսանիքն էր:

Հասմիկն ակտիվ կերպով լուսաբանում էր սեփական հարսանիքը:

Նախ ներկայացրել էր, թե ինչ կերպարով էր հանդես գալու, ապա հարսանեկան այլ մանրամասներով էր կիսվել:

Մենք, իհարկե, շնորհավորում ենք Հասմիկին, սակայն, ինչպես ասում են, ծուռը նստենք ու դուզ խոսենք:

Հասմիկ ջան, ինչո՞ւ էիր սեփական հարսանիքդ վերածել գովազդային վահանակի, տպավորություն էր, որ ամբողջ հարսանիքդ արել էիր բարտերով:

Լավ, դա էլ ենք հասկանում, առաջին անգամը չէ, որ քեզ մոտ նկատել ենք բարտերային համագործակցություններ, բայց դրան էլ ձև պետք է լինի:

Հարսանիքդ վայելելու փոխարեն, զբաղված էիր գովազդատուներիդ նշելով, չենք զարմանա, որ հարսանիքի ավարտից հետո՝ գիշերը, նրանց գովազդային ստատիստիկա ներկայացրած լինես:

Մեզ թվում է, որ մի կերպ կներեին քեզ, եթե օրինակ՝ հաջորդ օրերին գովազդեիր նրանց:

Նույնիսկ եկեղեցու բակում գովազդային դադար արեցիր՝ նշելով, թե որքան գեղեցիկ են զարդարել եկեղեցու բակը:

Starnews-ի մոտ տպավորություն էր, որ հարսանիքն էլ նրա համար էիր կազմակերպել, որ սթորիներիդ և տեսանյութերիդ դիտումները ավելի բարձրանան, շնորհավորում ենք, հաջորդ բարտերային համագործակցություններդ երաշխավորել ես:

 

 

Մեկնաբանություն

Որոնում