Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:
Այս շաբաթ երգչուհի Սիրուշոն առաջարկել էր հետեւորդներին իրեն ամսաթիվ նշել, եւ ինքը տվյալ օրվա լուսանկար կամ տեսանյութ կհրապարակեր:
Ինչպես եւ սպասելի էր, հետեւորդներից շատերը խնդրել էին հրապարակել լուսանկար, որում նա նոր էր իմացել իր հղիության մասին:
Սիրուշոն ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի մասնակցությամբ հուզիչ լուսանկար էր հրապարակել:
Հիշեցնենք, որ վերջերս Սիրուշոն բացահայտել էր իր երեխայի սեռը: Նա և Լևոն Քոչարյանը դուստր են ունենալու:
Նա տեսանյութ էր հրապարակել:
Ավելի վաղ Սիրուշոն հայտնել էր, որ հղի է: Նա տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով իր կլորացած փորիկը:
Նա դրան կից միայն հեշթեգ էր ավելացրել՝ գրելով հետևյալը. «3»:
Հավելենք, որ Սիրուշոյի հղիության լուրերի մասին Starnews-ը գրել էր դեռ դեկտեմբերին:
Այս շաբաթ հայտնի է դարձել, որ Անդրեն հայտնվել է հիվանդանոցում:
Երգիչն այդ մասին հայտնել էր ինստագրամյան էջում՝ հիվանդանոցում արված լուսանկարներ ու կարճ տեսանյութեր հրապարակելով:
Անդրեն նոր տեսանյութ է հրապարակել, որում շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր աղոթել են իր առողջության համար։
Հավելենք, որ ավելի վաղ Անդրեն գրել էր հետևյալը. «Ձեր աղոթքների կարիքն ունեմ»:
Նա նաև հայտնել էր, որ կյանքի ու մահվան եզրին է եղել։ «Այսօր կյանքի եւ մահվան շեմին էի, բայց Աստված ինձ նորից պարգեւեց կյանք։ Շնորհակալ եմ»,- գրել էր երգիչը։
Այս շաբաթ վիրահատել էի նախկինում դերասանուհի, ներկայումս գործարար, բլոգեր Աստղիկ Ալավերդյանի որդուն:
Աստղիկը նախ լուսանկար էր հրապարակել՝ նշելով, որ իր համար զգացմունքային օր է:
«Սիրելիներս, Մոնթեին են վիրահատում՝ ադենոիդներ եւ նշիկներ»,-գրել էր նա:
Ավելի ուշ Աստղիկը նշել է, որ ամեն բան լավ է անցել:
Շաբաթվա հուզիչ կատարումն էլ Սոնա Ռուբենյանինն էր:
Օրերս «Երգ երգոց» հաղորդումը վերսկսել էր իր աշխատանքը:
Դադարից հետո առաջին թողարկումը նվիրված էր երգահան Արթուր Գրիգորյանին:
Սոնա Ռուբենյանը կատարել էր «Снимим маски господа»:
Մարի Ավանեսյանն այդ կատարումից մի հատված էր տեղադրել իր էջում՝ գրելով հետեւյալը.
«Թութուշը նենց կհապարտանար, որ լսեր, հզորս»:
Հավելենք, որ այս երգը կատարել էր նաեւ Վարդուհի Վարդանյանը:
Նշենք, որ Վարդուհի Վարդանյանը դասավանդել է եւ Սոնա Ռուբենյանին, եւ Մարի Ավանեսյանին:
Այս շաբաթ դերասանուհի Հասմիկ Խոջյանի հարսանիքն էր:
Հասմիկն ակտիվ կերպով լուսաբանում էր սեփական հարսանիքը:
Նախ ներկայացրել էր, թե ինչ կերպարով էր հանդես գալու, ապա հարսանեկան այլ մանրամասներով էր կիսվել:
Մենք, իհարկե, շնորհավորում ենք Հասմիկին, սակայն, ինչպես ասում են, ծուռը նստենք ու դուզը խոսենք:
Հասմիկ ջան, ինչո՞ւ էիր սեփական հարսանիքդ վերածել գովազդային վահանակի, տպավորություն էր, որ ամբողջ հարսանիքդ արել էիր բարտերով:
Լավ, դա էլ ենք հասկանում, առաջին անգամը չէ, որ քեզ մոտ նկատել ենք բարտերային համագործակցություններ, բայց դրան էլ ձև պետք է լինի:
Հարսանիքդ վայելելու փոխարեն, զբաղված էիր գովազդատուներիդ նշելով, չենք զարմանա, որ հարսանիքի ավարտից հետո՝ գիշերը, նրանց գովազդային ստատիստիկա ներկայացրած լինես:
Մեզ թվում է, որ մի կերպ կներեին քեզ, եթե օրինակ՝ հաջորդ օրերին գովազդեիր նրանց:
Նույնիսկ եկեղեցու բակում գովազդային դադար արեցիր՝ նշելով, թե որքան գեղեցիկ են զարդարել եկեղեցու բակը:
Starnews-ի մոտ տպավորություն էր, որ հարսանիքն էլ նրա համար էիր կազմակերպել, որ սթորիներիդ և տեսանյութերիդ դիտումները ավելի բարձրանան, շնորհավորում ենք, հաջորդ բարտերային համագործակցություններդ երաշխավորել ես:
Այս շաբաթվա համար այսքանն էինք նախապատրաստել:
Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր և առաջարկում են գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ: