Սոֆի ջան, ընկերոջդ անունը գաղտնի ես պահում, բայց ցույց ես տալիս, թե ինչպես են քեզ մերսում ու սրսկում, հավատա դա ավելի անձնական է (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 26, 2022

Պարուհի, բլոգեր Սոֆի Դեւոնյանն ամեն օր ցույց է տալիս, թե ինչպես է անցնում իր բուժումը:

Հասկանում ենք, որ Սոֆին ընտրել է լսարանի հետ անկեղծ լինելու ճանապարհը, բայց այսչա՞փ անկեղծ:

Սոֆի ջան, մի՞թե լսարանդ կարիք ունի տեսնելու, թե ինչպես ես անալիզներ հանձնում, ինչպես են քեզ ամեն օր սրսկում կամ ամենակարեւորը՝ ինչպես ես պառկած հատուկ մերսման կուրս անցնում:

Հիմա կասեք, որ ամբողջ աշխարհում դա ընդունված է եւ նորմալ, բայց կներեք, միգուցե վաղը տրենդային եւ բնակալ լինի լոգարանից տեսանյութ հրապարակելը, մասնավորապես՝ լոգանք ցուցադրելը, ի՞նչ պետք է անեն մեր հայ բլոգերները:

Սոֆի ջան, բալիկ ջան, ամեն ինչ չէ, որ պետք է ցույց տաս, հիմա էլի ստիպված ենք ասել՝ սիրելիիդ անունը գաղտնիք ես պահում, դա շատ անձնական է, սակայն ցույց ես տալիս, թե ինչպես ես հագնվում մերսումից հետո:

Հավելենք, որ Սոֆին վերջերս պատմել է իր առողջական խնդրի մասին՝ անկեղծանալով նաև դրա հետևանքների մասին:

«Ես ունեմ մեջքի և վզի հատվածում բավականին լուրջ ցավեր արդեն 3-4 տարի ու գժանոց գրաֆիկ ունենալու ու շատ ծանրաբեռնված լինելու պատճառով բուժման համար ժամանակ եմ ունեցել:

Ու մինչև դանակը ոսկորին չի հասել, չեմ ձեռնարկել ոչ մի բան…
Հիմա գնում եմ շատ ցավոտ մերսումների և էլեկտրական միջամտությունների, որ գոնե որոշ չափով կանխեմ ցավերը:

Այսօր 2-րդ օրն էր: Տեսնենք օրգանիզմս ինչ պատասխան կտա, ըստ դրա բուժման շարունակությունը կհասկանանք… »:

 

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում