Մարիամ Մելիքյանը, թուրքական երգ լսելով, այդ կլկլոցին ձայնակցելով եւ ծամոն ծամելով, տեսանյութ է հրապարակել

  • Mar 26, 2022

Թուրքիայում բնակվող դերասանուհի Մարիամ Մելիքյանը հերթական անգամ ցույց է տվել իր սերը տվյալ երկրի նկատմամբ:

Դե գաղտնիք չէ, որ նա Ստամբուլում բնակարան է գնել, ինչի առիթով  բազմիցս հպարտացել է:

Մարիամը նաեւ պարբերաբար գովազդում է  թուրքական հանգստավայրերը:

Տպավորություն է, որ դերասանուհին ամեն ձեւով փորձում է ցույց տալ, թե որքան հարմարավետ է իրեն զգում տվյալ երկրում:

Ժամանակ առ ժամանակ հիշում է, որ հայրենասեր է. հենց Թուրքիայի սրտից կոչեր է հղում հայ զինվորներին:

Այս անգամ Մարիամը մի կողմ է դրել կեղծ հայրենասիրությունը՝  ցույց տալով, թե ինչպես է մեքենա վարում՝ բարձր լսելով թուրքական երաժշտություն:

Տեսանյութը դիտել՝ այստեղ:

Մարիամի համար դա քիչ էր, մի հատ էլ այդ ամենն արել է ծամոն ծամելով:

Մարիամ ջան, խնդրում ենք, մյուս անգամ, երբ Թուրքիայից որոշես հայրենասիրություն խաղալ, եւս մեկ անգամ նայիր այս սթորիդ:

Մեկնաբանություն

Որոնում