Օրերս ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, զոհվածների ծնողների համար միջոցառում էր կազմակերպել:
Միջոցառմանը ներկա է եղել նաեւ երգչուհի Սիլվա Հակոբյանը: Իսկ հիմա ուշադրություն. երգչուհու կարծիքով զոհվածների ծնողների համար ելույթ ունենալու համար ամենատեղինն իր «Խաչիկը, Վաչիկը» երգն էր:
Ավելին՝ Սիլվան գտել է, որ այդ ձեւով կուրախացնի որդեկորույս մայրերին:
«Փորձեցի իմ երգերով մի փոքր ուրախացնել մեր անուշ մայրերին»,-գրել է Սիլվան իր սթորիին կից, սակայն ավելի ուշ հասկացել է, որ մեծ սխալ է գործել, բայց արդեն ուշ էր, մենք ամեն ինչ տեսել էինք:
Սիլվա ջան, ախր իսկ քեզ ո՞վ է ասել, որ որդեկորույս մայրերը հենց այս ձեւով սփոփվելու կարիք ունեն, ի վերջո, գոնե ուրախ երգերիցդ ընտրեիր այնպիսի մի երգ, որի ժամանակ գոնե չէին հնչի անուններ, չէ՞ որ գուցե դահլիճում հենց տվյալ անուններով տղաների մայրեր լինեին:
Սիլվա ջան, ինչ խոսք, նման քայլ քեզնից չէինք սպասում, սակայն մեղավորը դու չես, մեղավոր են այն ծնողները, ովքեր երեկոյի ժամանակ երգդ լսելուն պես պարել են, ոչ թե բոյկոտել ելույթդ:
Գուցե այդ դեպքում սթորի կտեղադրեիր, որում ներողություն կխնդրեիր: