Հասմիկ ջան, մի պահ մեղրամիսդ վայելի, ոչ թե ցույց տուր հյուրանոցի բոլոր աղցանները, մենք էլ ենք հյուրանոց տեսել (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 28, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս դերասանուհի Հասմիկ Խոջյանի հարսանիքն էր:

Հասմիկը, սակայն հարսանիքը վայելելու փոխարեն զբաղված էր իր բարտերային համագործակցություններով:

Նրա սթորիները գովազդային վահանակ էին հիշեցնում, իսկ եկեղեցի մտնելիս էլ չէր կարեւորել դրա խորհուրդը, այլ նշել էր, թե որքան գեղեցիկ էին զարդարել բակը:

Դժվար թե նրա գովազդատուները պայման դրած լինեին, որ հենց հարսանիքի ամենաթեժ պահին Հասմիկը պետք է գովազդեր իրենց:

Հիմա էլ մեկնել է մեղրամսի, սակայն մեզ թվում է, որ նրա ամուսինը կարող է փաստել, որ միայնակ է այնտեղ, քանի որ Հասմիկն ամբողջ ընթացքում միայն հեռախոսով է զբաղված:

Դերասանուհուն ինչ-որ մեկը խաբել եւ ասել է, որ Հայաստանում մարդիկ երբեք հյուրանոցային պայմաններ չեն տեսել, դերասանուհին էլ հատ առ հատ ցույց է տալիս, թե օրինակ՝ քանի տեսակի աղցան կամ ծովամթերք կա:

Հետո էլ խոստանում է, որ ցույց կտա ամբողջ հյուրանոցը:

Հասմիկ ջան, մի պահ մոռացիր հետեւորդներիդ եւ հիշիր ամուսնուդ մասին, իսկ հյուրանոցի պայմաններին մենք նրանց էջում էլ կծանոթանանք:

Մոռացանք նշել, որ Հասմիկը գնացել էր դելֆիններ տեսնելու. այդ արկածին նվիրված էր մոտ 8-10 սթորի:

Հասմիկ ջան, ի դեպ, արտերկրում ներկայումս նույնիսկ հատուկ հաստատություններ կան, որտեղ մարդկանց բուժում են հեռախոսային կախվածությունից, կարծում ենք՝ քո հերթագրվելու ժամանակն է, թե չէ այսպես, որ շարունակվի չես էլ նկատի, որ օրինակ՝ ընթրիքի ժամանակ ամուսնուդ փոխարեն այլ մարդիկ կարող են նստել կողքիդ,  չնայած՝ ինչպե՞ս նկատես, բա սնունդը ո՞վ նկարի:

Մեկնաբանություն

Որոնում