Մի զարմացեք, մի նեղվեք, մենք բոլորս Սիլվա Հակոբյան ենք, ամեն ինչ օկ կլիներ, եթե ոչ մեկ դրա տակ չպարեր… (տեսանյութ)

  • Mar 28, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, զոհվածների ծնողների համար միջոցառում էր կազմակերպել:

Միջոցառմանը ներկա է եղել նաեւ երգչուհի Սիլվա Հակոբյանը:  Նա կատարել է նաև «Խաչիկը, Վաչիկը» երգը:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջն անդրադարձել է աղմուկ բարձրացրած թեմային:

Ստորև առանց խմբագրման ներկայացնում ենք գրառումը:

«Հայ ազգը Սիլվա Հակոբյան է ու Սիլվա Հակոբյանին պետք չի առանձնացնել, ազգի մեծ մասը Սիլվա Հակոնյան է: Աննա Հակոբյանի կազմակերպած «միջոցառմանը» Սիլվա Հակոբյանը գնացելա երգելա Խաչիկ Վաչիկ Հրաչիկ երգը: Ամեն ինչ օկ կլիներ, եթե ոչ մեկ դրա տակ չպարեր:
Սիլվա Հակոբյանի երգելը վատ չէր լինի, եթե երեկ Վեդիի ընտրություններին ՔՊ-ն չհաղթեր ու բոլորը իրանց ձեռով չգնային ընտրեին ՔՊ-ին:
Սիլվա Հակոբյանի երգելը վատ չէր լինի, եթե վերջին ընտրություններին հայ ազգի մեծամասնությունը ՔՊ չընտրեր:
Սիլվա Հակոբյանը դա հայ ազգի հոգեբանության ընդհանուր հավաքական կերպարնա:
Մի զարմացեք մի նեղվեք, մենք բոլոր Սիլվա Հակոբյանն ենք, որոշներս Սիլվա ենք մեր լռելով ու ոչինչ չանելով, որոշներն էլ Սիլվա են չլռելով ու ամեն ինչի մեղավորին պաշտպանելով ու ձայն տալով»:

Մեկնաբանություն

Որոնում