Չեմ հավատում, որ որդի կորցրած մայրը կաբլուկներով ու կարմիր շորով՝ «խաչիկ- վաչիկ» զռռոցի տակ կտռճկեր. Գայանե Փայտյանի սկանդալային գրառումը (տեսանյութ)

  • Mar 28, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, զոհվածների ծնողների համար միջոցառում էր կազմակերպել:

Միջոցառմանը ներկա է եղել նաեւ երգչուհի Սիլվա Հակոբյանը:  Նա կատարել է նաև «Խաչիկը, Վաչիկը» երգը:

Հեռուստահաղորդավարուհի Գայանե Փայտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս թեմային:․

«Հորս մահից հետո, արդեն 29 տարի, մայրս ոչ մի առիթի ժամանակ չի պարել, ոչ իմ, ոչ քրոջս հարսանիքներին, անգամ 10 տարի սպասած ու երազած առաջնեկ զույգ թոռների’ աղջիկներիս ծնվելու առիթով։ Իր կորուստն ու վիշտը ինքն արդեն 29 տարի նաեւ այս կերպ է տանում։ Չեմ հավատում, որ որդի կորցրած մայրը 1,5 տարի հետո մետրանոց կաբլուկներով ու կարմիր շորով խաչիկ- վաչիկ զռռոցի տակ կտռճկեր։ Մեկա, չեմ հավատում։ Խոր կասկած ունեմ, թե դրանք մեր զոհված տղերքի հետ որեւէ կապ ունեն։ Փողին մունաթ…»:

Մեկնաբանություն

Որոնում