Լիկա Մեսրոպյանն առաջին անգամ խոսել է իր և Խորեն Լևոնյանի ամուսնալուծության թեմայի մասին (տեսանյութ)

  • Mar 28, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ  ըստ լուրերի՝ դերասան Խորեն Լևոնյանը և դերասանուհի, գործարար Լիկա Մեսրոպյանն ամուսնալուծվել են: Ըստ տեղեկությունների նրանք երկար ժամանակ է, ինչ միասին չեն, սակայն չեն շտապում հանրայնացնել դա: Լիկան հազվադեպ է հարցազրույցներ տալիս, ավելին՝ խնդրում է անձնականին վերաբերող հարցադրումներ չանել, իսկ Խորենը, առհասարակ, խուսափում է հարցազրույցներից:

Օրերս Լիկա Մեսրոպյանը Look & Face-ի հյուրն էր: Դերասանուհուն հաղորդման շրջանակներում հարց է տրվել՝ արդյո՞ք վերջին շրջանում սկսել է նկարահանվել, քանի որ ամուսնալուծվել է:

Լիկան նշել է, որ դժվար թե Խորենն իրեն խոչընդոտեր, ապա առանց հարցին պատասխանելու նշել է, որ դա միակ թեման է, որ միայն արտիստին է վերաբերում:

Դերասանուհին խուսափել է հստակ պատասխան տալուց, միայն նշել է, որ ինքը Խորենի թիվ մեկ երկրպագուն է:

Հավելենք, որ  Խորեն Լևոնյանն էլ ամիսներ առաջ  Tert.am.life-ի Liferoom հյուրն էր: Նրան հարց էր հնչեցվել ամուսնալուծության մասին, սակայն դերասանը նախընտրել էր ոչ հերքել, ոչ հաստատել տեղեկությունը:

Խորենի խոսքով՝ իր անձնականի մասին չի սիրում խոսել, քանի որ իր իմացած Հայաստանում այդ թեման չի հետաքրքրում մարդկանց:

 

Մեկնաբանություն

Որոնում