Չէի ուզում անդրադառնալ վայրահաչոցներին, երգել եմ բացառապես այն երգերը,որոնք մեր մայրերն են ուզել. Սիլվա Հակոբյանն անդրադարձել է սկանդալային տեսանյութին

  • Mar 28, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, զոհվածների ծնողների համար միջոցառում էր կազմակերպել:

Միջոցառմանը ներկա է եղել նաեւ երգչուհի Սիլվա Հակոբյանը:  Նա կատարել է նաև «Խաչիկը, Վաչիկը» երգը:

Այդ փաստը համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել: Երգչուհին անդրադարձել է այդ թեմային:

«Չէի ուզում անդրադառնալ այն վայրահաչոցներին,որ երեկվանից պտտվում է իմ հասցեի շուրջ,բայց քանի որ ինձ երկրպագող մի ստվար զանգված մտահոգված է իմ կարգավիճակով ու ուզում է իմանալ ճշմարտությունը,որոշեցի այնուամենայնիվ արձանգանքել:

Այո, ես երգել եմ այդ միջոցառմանը,երգել եմ ԱՆՎՃԱՐ,երգել եմ բացառապես այն երգերը,որոնք մեր մայրերն են ուզել,այդ երգերի մեջ կային և´ հուզական,և´ հայրենասիրական,ինչպես նաև ուրախ երգեր:Ու նպատակը մեկն էր,որ մի թեթև ժպիտ հայտնվեր իրենց` առանց այդ էլ տառապալից դեմքերին:Ու ինձ մոտ ստացվեց,որովհետև բոլորս ենք ուզում,որ իրենք շարունակեն ապրել,արարել,շարունակեն առաջ նայել:Իրենց ուրախությունը նաև մեր ուրախությունն է:

Ամեն մարդ այս պատմության մեջ գտավ ինքնահաստատվելու իր տարբերակը:Ես երգել եմ մեր Հերոսներին նվիրված շատ միջոցառումների,որոնց մասին չեմ լուսաբանել,ավելորդ PR չանելու համար,և մշտապես պատրաստ եմ երգել մեր նահատակված Հերոսների միջոցառումներին»:

Մեկնաբանություն

Որոնում