Starnews-ը արդեն մի քանի անգամ անդրադարձել է այն փաստին, որ Արփի Գաբրիելյանը, թերևս, ավելի մեծ հաջողություն է ունեցել որպես դերասանուհի, սակայն իր վրա սերունդներ կերտելու պարտականություն է վերցրել:
Մենք նաև գրել էինք, որ Արփին իր երգացանկում 5 հայտնի երգ անգամ չունի, ունեցածներն էլ հետևյալ բովանդակությամբ են.«Արփի, Արփի, Արփի…»:
Օրերս էլ մեր աչքից չէր վրիպել՝ ինչպես էր Արփին երգի դասեր անցկացնում:
Մի լուրջ բեմականացում էր արել Արփին, ուշադիր լսում էր, խորհում… Կարծես թե, մեր առաջ նվազագույնն Օֆելյա Համբարձումյանն էր:
Starnews-ի մոտ տպավորություն է, որ մեր հրապարակումներից հետո Արփին սրտնեղել էր. համենայն դեպս, Արփիի էջում զարմանալի զուգադիպությամբ հայտնվել էր իր սաներից մեկի գրառումը, որում նշել էր, որ Արփին և Միհրանն իր լավագույն ուսուցիչներն են:
Արփի ջան, մի շտապիր ուրախանել, չէ՞ որ այս մտքի հեղինակն ընդամենը երեխա է, ով չի էլ գիտակցում, որ իր լավագույն ուսուցիչը նույնիսկ մասնագիտական կրթություն չունի:
Ավելի արդար կլինի նշել, որ քո սաներն առաջին հերթին «Ֆուլ Հաուսի» երկրպագուներն են: