Իմ ամենա, 6 դժվար ու կիսատ ամիսներ… Հայկոյի մասին այս գրառումն առանց արցունքների չեք կարող կարդալ (տեսանյութ)

  • Mar 29, 2022

Այսօր՝ մարտի 29-ին, սիրված երգիչ Հայկոյի մահվան կես տարին է:

Գագա Ամատունու դուստրը՝ Մարիա Ամատունին, չի կարողանում համակերպվել այդ կորստի հետ:

Հայկոն նրա սիրելի կնքահայրն էր: Նա արխիվային տեսանյութ է հրապարակել եւ դրան կից գրել է.

«6 շատ երկար ու դժվար, բայց շատ արագ անցած, անհասկանալի ու կիսատ ամիսներ:

Ու անվերջ ցավ ու սարսափելի կարոտ, որոնք չեն թողնում հասկանամ, որ ինչքան էլ  սպասեմ՝ էլ ոչինչ չի փոխվի, ու մնացին միայն հիշողությունները…

Իմ ամենա… Շնորհակալ եմ, որ թողնում եմ, որ զգաս կողքիս ես»:

 

 

Մեկնաբանություն

Որոնում