Եթե հարուստ աղջիկն Իրինա Այվազյանին թանկարժեք մեքենա նվիրի ու սիրի, նա կընդունի. դերասանուհին սկանդալային խոստովանություն է արել (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 29, 2022

Դերասանուհի Իրինա Այվազյանն օրերս հարց ու պատասխան էր կազմակերպել:

Դրա շրջանակներում հետեւորդներից մեկը հետաքրքրվել՝ արդյոք նա կընդուներ թանկարժեք մեքենա մի աղջկանից, ով սիրեր իրեն:

Իրինան դրական պատասխան էր տվել:

Հավելենք, որ նույն հարց ու պատասխանի շրջանակներում Իրինային մեղադրել էին փնթիության մեջ:

Դատելով հարցերից՝ որոշ հետեւորդների դուր չէին եկել Իրինայի եղունգները:

Հետեւորդներից մեկը հարցրել էր հետեւյալը.

«Եղունգներդ խի՞ ա էդ վիճակում»:

 

Իրինան լակոնիկ պատասխան էր տվել՝ գրելով. «Փնթի եմ»:

Ապա դրան հաջորդել էր մեկ այլ հարց. «Չես հոգնե՞լ այդ փնթի վիճակից»:

Իրինան կրկին նույն ոճով էր պատասխանել. «Չէ, նենց հավես ա»:

Հավելենք, որ Իրինան պարզապես կարող էր չհրապարակել իրեն վիրավորող հարցերը, սակայն դերասանուհին, հավանաբար, ցանկացել է հարց ու պատասխանն ավելի սուր դարձնել:

Մեկնաբանություն

Որոնում