Անատի Սաքանյանը հայրիկի և մայրիկի ծննդյան օրվա համար պորտապարուհի էր հրավիրել. դերասանուհին թեժ անակնկալ էր մատուցել (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 29, 2022

Երեկ՝ մարտի 28-ին, դերասանուհի Անատի Սաքանյանի ծնողների ծննդյան օրն էր:  Անատին ծնողների համար խնջույք էր կազմակերպել:


Նա նաև նոր կերպարով էր հանդես եկել՝ ներկայանալով որպես սևահեր:

Թերևս, նա կեղծամ էր կրում:

Ինչևէ, Անատին ամեն ձևով փորձում էր ծնողների համար օրը տոնական դարձնել:

Նա նրանց լուսանկարներն էր հրապարակում՝ դրանց կից գրելով, որ հայրը թագավոր է, իսկ մայրը՝ թագուհի:

Անատին մայրիկի և հայրիկի համար անակնկալ էր մատուցել՝ հրավիրելով պորտոպարուհու: Վերջինս էլ նրանց հանձնել  էր նվերը:

Նշենք նաև, որ Անատի ծնողները երեկոյի ավարտին երկինք էին բաց թողել վառվող փուչիկներ

Հավելենք նաև, որ վերջին շրջանում Անատին հաճախ է նշում, որ շատ հիասթափություններ է ունեցել. ըստ նրա՝ ներկայումս իր ժամանակի մեծ մասը հատկացնում է ծնողներին:

 

Մեկնաբանություն

Որոնում