Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս դերասան Կարո Հովհաննիսյանը գրառում էր արել՝ հիշեցնելով, որ ինքը կարող է վարել նաեւ իր հետեւորդների միջոցառումները:
Ստորեւ առանց խմբագրման եւս մեկ անգամ ներկայացնում ենք Կարոյի գրառումը:
«Մեկ մեկ հիշացնեմ,որ եթե ուզում ես լավ ու հավես երեկո կազմակերպես,ու չես գտնում հանդիսավար,լավ երեկոն հավեսով անցկացնելու համար,դիմիր ինձ ես քեզ կոգնեմ»:
Մենք Կարոյին փորձել էինք օգնել՝ հուշելով, որ «օգնել» բառը գրվում է «օ»-ով, ոչ թե «ո»-ով:
Թվում էր՝ մեր հրապարակումից հետո դերասանը կփորձի խելքը գլուխը հավաքել, բայց…
Այս անգամ էլ գրառում էր արել՝ գրելով. «պարապունք»:
Կարո ջան, արի նախքան միջոցառումներ վարելը եւ անդադար դրա մասին խոսելը գնա հայերենի ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ: