Սիլվա, վայրահաչում ես դու՝ քո ապուշ երգերով, վայրահաչում են հերդ ու մերդ… Արիանա Հովսեփյանի սկանդալային հայտարարությունը՝ ուղղված Սիլվա Հակոբյանին (տեսանյութ)

  • Mar 30, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, զոհվածների ծնողների համար միջոցառում էր կազմակերպել:

Միջոցառմանը ներկա է եղել նաեւ երգչուհի Սիլվա Հակոբյանը:  Նա կատարել է նաև «Խաչիկը, Վաչիկը» երգը:

Նրա ելույթը համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել: Ավելի ուշ Սիլվան մեկնաբանել էր իր երգի ընտրությունը՝ նշելով, որ  չէր ցանկանում անդրադառնալ վայրահաչոցներին:

Այդ միտքը զայրացրել է ակտիվիստ Արիանա Հովսեփյանին: Վերջինս Հայելի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ կտրուկ քննադատությամբ է հանդես եկել:

Սիլվա ջան, էդ որ գրել էիր վայրահաչոցներին  չէիր ուզում անդրադառնալ, ասեցի պատասխանեմ, վայրահաչում ես ամբողջ օրը դու՝ քո  էդ Խաչիկը, Վաչիկը, Հրաչիկը ապուշ երգերով՝ բեմերի վրա, վայրահաչում են հերդ ու մերդ, մենք չենք վայրահաչում: Աղջիկ ջան, որ մեջ էիր բերել փողի թեման, պատերազմը նոր էր ավարտվել, ու դուք  ձեր սուտի Հայաստանի շոու բիզնեսով, շրջագայություններ էիք անում, աղջիկ ջան կզել էիք թուրքի առաջ»:

Հավելենք, որ Starnews-ն Արիանայի խոսքերը ներկայացրել է առանց խմբագրման:

Ստորև ևս մեկ անգամ ներկայացնում ենք Սիլվա Հակոբյանի գրառումն առանց խմբագրման:

«Չէի ուզում անդրադառնալ այն վայրահաչոցներին,որ երեկվանից պտտվում է իմ հասցեի շուրջ,բայց քանի որ ինձ երկրպագող մի ստվար զանգված մտահոգված է իմ կարգավիճակով ու ուզում է իմանալ ճշմարտությունը,որոշեցի այնուամենայնիվ արձանգանքել:

Այո, ես երգել եմ այդ միջոցառմանը,երգել եմ ԱՆՎՃԱՐ,երգել եմ բացառապես այն երգերը,որոնք մեր մայրերն են ուզել,այդ երգերի մեջ կային և´ հուզական,և´ հայրենասիրական,ինչպես նաև ուրախ երգեր:Ու նպատակը մեկն էր,որ մի թեթև ժպիտ հայտնվեր իրենց` առանց այդ էլ տառապալից դեմքերին:Ու ինձ մոտ ստացվեց,որովհետև բոլորս ենք ուզում,որ իրենք շարունակեն ապրել,արարել,շարունակեն առաջ նայել:Իրենց ուրախությունը նաև մեր ուրախությունն է:

Ամեն մարդ այս պատմության մեջ գտավ ինքնահաստատվելու իր տարբերակը:Ես երգել եմ մեր Հերոսներին նվիրված շատ միջոցառումների,որոնց մասին չեմ լուսաբանել,ավելորդ PR չանելու համար,և մշտապես պատրաստ եմ երգել մեր նահատակված Հերոսների միջոցառումներին»:

 

 

Մեկնաբանություն

Որոնում