Միհրան ջան, խնդրում ենք՝ ասա, որ այս խուճուճ մազերդ միայն դերի համար են (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 30, 2022

Նորություն չենք ասի, որ Միհրան Ծառուկյանը միշտ էլ համարվել է հայ աղջիկների ամենասիրելի երգիչներից մեկը:

Երկրպագուների մեծ բանակ ունեցող Միհրանը երբեք աչքի չի ընկել անճաշակ կերպարով:

Միհրանը միշտ խնամված և կոկիկ է:

Նա երբեք կտրուկ իմիջային փոփոխությունների չի դիմել, սակայն օրերս մեր աչքից չի վրիպել Միհրանի նոր սանրվածքը:

Ինչ խոսք, խուճուճ մազերով նրան տեսնելը մի փոքր անսովոր է:

Հուսանք, որ սա ոչ թե Միհրանի վարսահարդարի մտքի թռիչքն է, այլ որևէ նոր նախագծով պարտադրված սանրվածք:

Հավելենք նաև, որ ըստ մեր տեղեկությունների՝ Միհրանը և Արփին շուտով կրկին համագործակցելու են Արմեն Պետրոսյանի՝ Մենչի հետ: Ըստ լուրերի՝ «Ֆուլ Հաուս» նախագծից հետո դերասանները ստեղծագործական թիմի որոշ անդամների հետ տարաձայնությունների ունեին, սակայն այդ ամենը մնացել է անցյալում:

Մեկնաբանություն

Որոնում